Ջիբրալթարում ընթացող «Tradewise Gibraltar Chess Festival» շախմատային փառատոնի երրորդ տուրում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց իտալացի ոչ այնքան հայտնի գրոսմայստեր Սաբինո Բրունելոյին: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը սեւերով միավորը բաժանեց իր համերկրացի Իրինա Կրուշի հետ: Մինչ այդ, Սերգեյ Մովսիսյանը կես միավոր էր վաստակել: Երեք տուրից հետո Մովսիսյանը 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում, Սարգսյանն ու Հակոբյանը 2,0- ական միավորով 246 մասնակիցների մեջ, համապատասխանաբար, 35-րդ եւ 40-րդ տեղում են:
Չորրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը հանդիպում է Արթուր Յուսուպովի, Գաբրիել Սարգսյանը՝ Նինո ւրցիձեի, իսկ Վարուժան Հակոբյանը՝ Բրիտո Ժունիո Ռոբերտո Մոլինայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ