Ժնեւում ձերբակալվել է չեչեն բիզնեսմեն, «Կսամակս» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բուլատ Չագաեւը: Նա մեղադրվում է ակումբի գործերը ոչ բարեխիղճ վարելու մեջ, որի արդյունքում ճանաչված ակումբը մեկ տարում սնանկացել է եւ զրկվել Շվեյցարիայի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Բացի դա, Չագաեւի եւ ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ ծայր աստիճան լարված հարաբերություններ են ստեղծվել: Նա մեկ տարում արդեն երեք մարզիչ է փոխել, իսկ ֆուտբոլիստներին բազմիցս սպառնացել է սպանել: Այս ամենի մասին շվեյցարական մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Եվ հետաքրքիրն այն է, որ ֆուտբոլիստները չեն բացառում, որ չեչեն բիզնեսմենը կարող է նաեւ իր խոստումներն ի կատար ածել: «Մի օր նա իսկապես կսպանի բոլորիս», – հայտարարել է «Կսամակսի» ֆուտբոլիստներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ