Մենք կապվեցհևք Կարինե Հակոբյանի հետ, որը մեզնից տեղեկացավ այս հայտարարության մասին եւ շատ զարմացավ։ Ապա նշեց, որ «չի կարելի իր ասածը կտրել ընդհանուր կոնտեքստից»։
«Ես խոսել եմ նախագահի ելույթի հետ կապված, որն ասել է, որ ինքը երաշխավորն է եւ ապահովելու է ազատ ընտրություններ, եւ, որ ամենակարեւորն է, խորհրդարանում չեն լինելու օլիգարխներ ու բիզնեսմեններ։ Ես դրանից հետեւություն եմ արել, որ նախագահի խոսքին պետք է հետեւի գործը։ Այսինքն, եթե դա ոչ միայն խոսք է, այլեւ գործ, ապա մեզ հայտնի մեծ բիզնեսի ներկայացուցիչներ, նաեւ նրանք, ովքեր մեծամասնականով են դիմելու եւ մեզ հայտնի են որպես գործարարներ, ապա նրանց դիմումները ԿԸՀ–ն պետք է չընդունի, այդ թվում եւ ԲՀԿ–ն, քանի որ նրա ղեկավարը մեզ հայտնի է որպես մեծ բիզնես ներկայացուցիչ։ Իմ ասածի մեջ իրոնիա է եղել»,- պարզաբանեց տիկին Հակոբյանը՝ հավելելով. «Խնդրում եմ, հարցրեք Հովսեփ Խուրշուդյանին, այդ դեպքում ո՞րն է կուսակցության պաշտոնական տեսակետը, որ իմ ասածն էլ չի համընկնում դրա հետ»։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»
Կարդացեք նաև