Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ վտանգավոր դռներ բացել», ասել է Հիլարի Քլինթոնը Ֆրանսիայի Սենատի որոշման մասին

Հունվար 27,2012 10:21

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշավոր է խոսքի ազատությանը վնաս հասցնելու հարցում: Նա նշել է, որ ամենաճիշտ տարբերակն այդ հարցը պատմաբաններին թողնելն է:

«Ես կարծում եմ, որ իշխանության ուժի կիրառմամբ պատմական հարցերի լուծումը բացում է մի շատ վտանգավոր դուռ»,- ասել Հիլարի Քլինթոնը ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ խնդիրը պետք է քննարկվի, այլ ոչ թե հաստատվի կառավարությունների կողմից:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, «պետք է բոլոր կողմերին խրախուսել բոլոր պատմական վիճելի հարցերի քննարկման ժամանակ ներկայացնել փաստարկներն ու լսել միմյանց»:

 Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը 127 «կողմ», «86» դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պետք է հաստատվի նախագահ Սարկոզիի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031