Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն դիվիդենտնե՞ր է հավաքում

Հունվար 27,2012 10:18

Եթե մեր աչքի առաջ տարիներ շարունակ մեծամասնական ընտրակարգով տարբեր օլիգարխներ, քրեածին տարրեր ու կիսագրագետ անձինք են ներթափանցել ԱԺ, պետք Է դրա դեմն առնել։ Եվ այս առումով կուսակցությունների պայքարը հասկանալի Էր ու ողջունելի։ Բայց այս ամենի մեջ մի բայց կար, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այսօր ընթացող պրոցեսների համատեքստում, եւ որի մասին երեկ բարձրաձայնել է ՀՀԿ խոսնակը։ ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ այսօրվա տեսքով, ընդունվել է անցած տարվա մայիսին։ Այսինքն՝ ընդամենը մի 7-8 ամիս առաջ։ Ինչո՞ւ այդ օրենսգիրքն ընդունելու շրջանում չկար այս իրարանցումը, այս քննարկումներն ու բողոքի ակցիաները, համատեղ հայտարարություններն ու կոմյունիկեները, լսումներ անցկացնելու առաջարկները, օրենսդրական ւիոփոխություններ անելու փորձերն ու սպառնալիքները։ Դեռ կարելի է հասկանալ արտախորհրդարանական ուժերի վիճակը։ Ինչ որ կերպ կարելի է ըմբռնել նաեւ «Ժառանգության» եւ Դաշնակցության պասիվությունը՝ փոքրաթիվ ուժերով չէին կարող հաջողության հասնել։ Բայց ինչո՞վ բացատրել ԲՀԿ-ի պահվածքը, որը ժամանակին ձայն չի հանել մեծամասնականը վերացնելու առումով, ավելին՝ կողմ է քվեարկել, իսկ այժմ միանում է առաջադիմական պայքարին։ Երբ այդ պայքարը կարող Էր արդյունք տալ, լռում էին, իսկ երբ «գնացքն արդեն գնացել է», դիվիդենտնե՞ր են հավաքում։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031