Այսօր՝ հունվարի 27-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության վարչություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տուն է այրվում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրշեջ–փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ նշված տանը ծխապատման հետևանքով ծխախեղդ է եղել մի տղամարդ, ում մարմինն ամբողջությամբ այրվել է։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ տղամարդը 39-ամյա Գեորգի Ազիբեկյանն էր։ Արդեն կատարվածի մասին հրշեջները տեղեկացրել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն և ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր է հրավիրվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը։ Դիակը տանից դուրս բերելուց հետո արդեն վերջնական կպարզվի մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։
Կարդացեք նաև
Արդեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝մարզային վարչության պետ Գոռ Ալեքսանյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի եղբայրը համարվում է արցախյան պատերազմի հերոսներից, իսկ գյուղի դպրոցում կա նրա անվամբ լսարան։