Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարապովան անտանելի ճչում է, իսկ Ազարենկոն՝ հայհոյում

Հունվար 27,2012 00:32

 

Թե ինչ բառերով է հայհոյում Ազարենկոն` թողնում ենք ընթերցողների երեւակայությանը:

Իսկ Շարապովան իր ձայնով կարող է խլացնել թենիսի սիրահարներին:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կանանց գլխավոր մրցանակը վիճարկելու են Մարիա Շարապովան եւ Վիկտորիա Ազարենկոն:
Բացի սուր պայքարի ականատես լինելու գայթակղությունից, նրանց մրցակցությանը ներկա գտնվել պատրաստվող մարզասերները ստիպված են լինելու զինվել խլացուցիչ ականջակալներով: Մարիան կորտում գնդակին ամեն մի հարվածելիս այնքան ուժեղ է ճչում, որ խլանալ կարելի է: Նրա ձայնի հզորությունը հասնում է 105 դեցիբելի: Համեմատության համար ասենք, որ «Ֆորմուլա 1»-ի մեքենայի շարժչի ձայնը 125 դբ է:
Եզրափակչում Շարապովայի դեմ ելնելու է Վիկտորիա Ազարենկոն: Ճիշտ է, նա ձայնով ( ընդամենը 95 դբ) զիջում է Շարապովային, սակայն կորտում նրան հակադրելու է իր հայհոյանքները, որոնք մրցակիցներից շատերի համար են պարտության պատճառ դարձել: Այնպես որ, երկու գեղեցկուհիների անձնական մրցավեճում վճռորոշ դեր խաղալու է ոչ այնքան վարպետությունը, որքան նյարդերի ամրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031