Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես «Առավոտին» հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Ժամը 19:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արարատի մարզի Միրգավան գյուղի բնակիչ 27 -ամյա Արտյոմ Իսաջանյանի վարած Վազ 21 06 մակնիշի 42 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ 29-ամյա Վաչագան Մարգարյանը, 26-ամյա Կարեն Մարգարյան-ը, 26-ամյա Արտյոմ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղախոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ՃՈ երկրորդ սպայական գումարտակի երկրորդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարելու համար ժամանել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչը: Վերջինիիս հանձնարարկանով ավտոմենքնենան տեղափոխեց ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: