Մայրաքաղաքի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2012 թվականի առաջնությունում, որին մասնակցում են իրենց քաշային կարգերում հանրապետության բոլոր առաջատար բռնցքամարտիկները, երեկ հայտնի դարձան հինգ՝ 56, 60, 75, 91, 91+ կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչների մասնակիցները: Նախնական մենամարտերից հետո չորսական մասնակիցներ պայքարելու են չեմպիոնի կոչման, ազգային հավաքականի կազմը համալրելու եւ այս տարի կայանալիք վարկանիշային մրցաշարերում օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ