Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախաձեռնած փաստաթուղթը ԵԽԽՎ-ում շատ կողմնակիցներ չունեցավ

Հունվար 26,2012 20:59

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այսօր Վեհաժողովում շրջանառության մեջ է դրել «Խոջալուի կոտորածի 20-ամյակը» անվանումով գրավոր հռչակագիր, որին միացել են ընդամենը 24 պատվիրակներ:

Նրանց գերակշիռ մեծամասնությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն են: Մեծ Բրիտանիայից Մայք Հենքոքից եւ Վրաստանից Պաատա Դավիթայայից բացի, որոնք միանում են ադրբեջանցիների համանման բոլոր նախաձեռնություններին՝ փաստաթղթի ներքո կան այլ երկրների եւս հինգ պատվիրակների ստորագրություններ:

Գրավոր հռչակագրում մասնավորապես ասված է. «Խոջալուի կոտորածն Ադրբեջանի, ինչպես նաեւ ողջ մարդկության պատմության ամենասարսափելի եւ արյունալի էջերից է: Այս անգութ ու դաժան ցեղասպանությունը մեկն է ամենասարսափելի զանգվածային ահաբեկչական գործողություններից՝ մարդկության պատմության մեջ»:

Փաստաթղթին միացածները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԽԽՎ-ին «դատապարտել այդ անմարդկային դաժանությունը, ինչպես նաեւ տալ համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական հայկական զինված ուժերի կողմից մարդկության դեմ այս հանցագործությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031