Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը

Հունվար 26,2012 20:07

Aravot.am-ը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանից հետաքրքրվեց` մտադի՞ր է նա առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը, առավել եւս, որ անցած 22 տարիներին` 1990թ.-ից ի վեր, իր բոլոր այդպիսի փորձերը հաջողությամբ են պսակվել:

Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը այն հատուկենտ ընդդիմադիր գործիչներից է, ով լինելով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, 2003-ին հաջողեցրել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի այն ժամանակ դեռեւս  թիվ 10 ընտրատարածքում հաղթել անգամ իշխանական` ՀՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուին, բայց ահա 2007-ին որոշում էր կայացրել ընդհանրապես մեծամասնականով չառաջադրվել:

Ի պատասխան մեր հարցին Սմբատ Այվազյանն ասաց, թե այդ մասին դեռ չի էլ մտածել , բայց նաեւ չբացառեց, թե այդ հարցի շուրջ մտածելու եւ խորհրդակցելու հավանականությունը` նկատի ունենալով, որ որոշում ընդունելու համար ժամանակ դեռ կա: Ընդհանուր առմամբ, Սմբատ Այվազյանը դրական է գնահատում ընդդիմության կողմից բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու գաղափարը. «Կարծում եմ, պայքարը ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ուղղությամբ պետք է շարունակել, բայց եթե խաղի կանոնները մնան այնպիսին, ինչպիսին այսօր կան, ընդդիմությունը պարտադիր կերպով իր թեկնածուները պետք է առաջադրի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում»:

Արձագանքելով ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի կողմից մեծամասնական ընտրատարածքներում մեկ թեկնածուի սատարելու եւ այդպիսով ընդդիմադիր ընտրազանգվածի քվեն չփոշիացնելու կոչին, Սմբատ Այվազյանն ասաց, թե նորմալ առաջարկ է. «Կարծում եմ` ճիշտ մոտեցում է: Դա կարելի է քննարկել, եւ եթե անգամ մեկ ընտրատարածքում ընդդիմադիր երկու թեկնածուներ էլ առաջադրվեն, կարծում եմ, չի խանգարի: Ընդհանրապես  պետք է ընդհանուր ճակատ ձեւավորել եւ պայքարել արդար ու ազատ ընտրությունների համար: Սա միավորող գործոն պետք է լինի»,- ասաց «Հանրապետության» ներկայացուցիչը` նկատի ունենալով վերջերս ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը պաշտպանած քաղաքական ուժերին:

Այվազյանի կարծիքով, եթե այս ուժերը խարտիա ստորագրեն արդար ընտրությունների ապահովման վերաբերյալ դա հաջողված քայլ կլինի: Ընդդիմադիր գործիչն ասաց, թե հավատում է, որ ՀԱԿ-ը կպաշտպանի որեւէ այլ ընդդիմադիր ուժի թեկնածուին, եւ որ հակառակն էլ կարող է լինել, բայց բացարձակապես չի հավատում, որ իշխանությունները կարող են նորմալ ու արդար ընտրություններ երաշխավորել:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի կողմից մեկ միասնական թեկնածուի առաջադրելու կամ պաշտպանելու, դրանով ընդդիմադիր ընտրազանգվածի քվեն չփոշիացնելու անհրաժեշտության մասին խոսել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031