Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյանի տեսակետը չի համընկնում «Ժառանգության» տեսակետի հետ

Հունվար 26,2012 19:45

Այսօր “Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հանդես գալով մամլո ասուլիսում, հնչեցրել է որոշ մտքեր, որոնցից ոչ բոլորն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: Այսպես` նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունման նպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնում է, որ բոլոր կուսակցությունների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից պետք է տեղի ունենան օրենքի տառին համապատասխան` ապահովելով ազատ եւ օրինական մրցակցություն: Այդ իմաստով մենք չենք գտնում, որ որևէ կուսակցություն, որը գործում է օրենքի շրջանակներում, պետք է խնդիր ունենա ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ի կողմից գրանցում ստանալու առումով: Մենք նաեւ բարձր ենք գնահատում բոլոր այն կուսակցությունների դիրքորոշումը, ովքեր միացել են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ նախաձեռնությանը` մեծամասնական ընտրական համակարգից հրաժարվելու նպատակով ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:

 

Հովսեփ Խուրշուդյան,

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031