Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը` Էդվարդ Նալբանդյանի մասին` «Եթե մարդը չի հասկանում, նրան ի՞նչ խորհուրդ տամ»

Հունվար 26,2012 19:40

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում նախկին արտգործնախարար, ներկայումս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս նախարարին: Պարոն Արզումանյանը պատասխանեց. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես Փի-Ար կամպանիա, սա շատ վտանգավոր է:

Հիշեք, 2 տարի անընդմեջ մենք միայն 1 հարց ենք քննարկել, մեր դիվանագիտության առջեւ մի խնդիր է եղել` ԵԽԽՎ-ն պատժամիջոց կանի՞, թե՞ չի անի, եւ ապրել է արտգործնախարարությունը սեսիայից սեսիա, հանձնաժողովի նիստից հանձնաժողովի նիստ, Պրեսկոտի այցելությունից այցելություն, սա աննորմալ երեւույթ է , որովհետեւ այդ ժամանակահատվածում բազմաթիվ մարտահրավերներ կան արտգործնախարարության առջեւ, որը չեն հասցնում լուծել: Մարդկային ամբողջ ռեսուրսները գնում են այդ կեղծիքների սպասարկմանը, Հայաստանը լավ դեմքով ներկայացնելու քայլերին»:

Քննարկումը վարող Արամ Աբրահամյանը ճշտեց` դա ընդհանրապե՞ս նախարարության գործառույթների մեջ չի մտնում: Պարոն Արզումանյանի դիտարկմամբ` մտնում է, բայց դա ածանցյալ գործառույթ է.«Մասնակցում են տարբեր ֆորումներին, դրանով իսկ Հայաստանի վարկը բարձրացնում են, բայց ոչ թե Հայաստանում լինի բեսպրեդել, լինի ավազակապետություն, եւ դու էլ գնաս Հայաստանը ներկայացնես որպես աշխարհի ամենազարգացած ժողովրդավարություն, դա է վտանգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031