Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ խոսնակի կշտամբանքը ԲՀԿ-ին

Հունվար 26,2012 18:39


Կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի ՝ ընտրական համակարգերի շուրջ լսումների անցկացման եւ մեծամասնականի տեղերը կրճատելու առաջարկների մասին մեկնաբանություն ստացանք նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից:

Հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավորին, պարոն Շարմազանովն ասաց. «Համոզված եմ, այսօր մեր հասարակությանը չի հետաքրքրում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի թեման, եւ բարձրացված հարցը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ ընդամենը քարոզչական հնարք: Ուզում եմ հիշեցնել, որ պետք չէ ընկնել ձեւի ետեից, կարեւորը բովանդակությունն է, իսկ բովանդակությունն այն է, որ պետք է իրականացնել իրական եւ անհրաժեշտ բարեփոխումներ, ինչն էլ անում է իշխող քաղաքական ուժը՝ երկրի նախագահի գլխավորությամբ: Հաջորդը՝ լավ կլիներ, որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերն ավելի ուշադիր կարդան. հիշեցնեմ, որ ընդամենն ամիսներ առաջ են կոալիցիոն քաղաքական ուժերը համատեղ եւ միաձայն ընդունել բարեփոխված «Ընտրական օրենսգիրքը», որն էլ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը: Ավելին, բացառությամբ մի քանի ընդդիմադիր պատգամավորների, որեւէ կոալիցիոն ուժի ներկայացուցիչ եւ որեւէ համահեղինակ խորհրդարանի ամբիոնից չի կարեւորել համամասնականի եւ մեծամասնականի հետ կապված խորհրդարանական լսումների անցկացման հարցը:

Հաջորդը՝ պառլամենտական պրակտիկան ցույց է տալիս, որ լսումները կազմակերպվում են ոչ թե այս կամ այն օրենքի ընդունումից ամիսներ անց, այլ նախքան ընդունելը, քննարկումների ժամանակ, եւ եթե նման խնդիր կար, ապա կարող էին դա անել ժամանակին:

 Հետեւաբար այս բոլոր կետերը համադրելով՝ ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ ոմանք այս դեպքում ձեւի եւ իմիտացիայի ետեւից են ընկել եւ այս ամենը դիտարկում եմ որպես նախընտրական քարոզչական հնարք»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031