Լրահոս
Օրվա լրահոսը

Ում «դունչը խաղողին չի հասնում»` ասում է «Ազատ դեմոկրատներն» ամերիկյան պրոյեկտ է

Հունվար 26,2012 18:37

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի հյուրը նախկին ՀՀՇ-ական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր:

Քննարկման ընթացքում անդրադառնալով համամասնական ընտրակարգի մասին բանավեճին` լրագրողները հետաքրքրվեցին՝ համամասնական ընտրակարգին անցնելու եւ ամենաարդար ընտրությունների դեպքում, հասարակության ո՞ր տոկոսը ներկայացված կլինի խորհրդարանում: Ալիկ Արզումանյանի դիտարկմամբ`«Այստեղ հարցը այն չի, թե որ համակարգն է ավելի լավ: Հայաստանում կա 41 մեծամասնական ընտրատարածք, ենթադրենք ընդդիմությունը հավաքել է, պարզ թվաբանություն` 9 անգամ 7` 63 տոկոս ձայն, իշխանությանն ինչ մնաց, դրան գումարում ես 41 մեծամասնականով անցած օլիգարխներին` թաղի տղերքին, փողով տղերքին եւ դառնում է մեծամասնություն, այսինքն`այս համակարգը բացառում է ընդդիմության հաղթանակը, սա է պրոբլեմը, այսօրվա Հայաստանում: Մենք շատ լավ գիտենք, որ 41-ը ունեն մականուն, բոլորը ունեն անհամեմատ մեծ հնարավորություններ` մարդկանց ճնշելու, վախեցնելու, գնելու ձայները եւ կեղծելով ընտրությունները` կմտնեն խորհրդարան : Այսօրվա հրամայականն է համամասնականը, որը կնպաստի, որ մեծ դաշինքներն անցնեն, փոքրերը` ոչ, մենք պիտի վախենանք` մենք չենք վախենում»:

Ինտերնետով Ալիկ Արզումանյանին հարց էին ուղղել՝ «Ազատ դեմոկրատները» ամերիկյան ծրագի՞ր է, եթե չէ, ապա ինչո՞ւ են ամերիկյան դեսպանները հաճախ հանդիպում ձեր կուսակցության հետ»: Նախկին արտգործնախարարը հարցը գնահատեց որպես «հին տրյուկ» եւ «պրովոկացիոն»` ասելով` «ԱՄՆ դեսպանները եղել են մեզ մոտ ընդամենը 2 անգամ, մեկը` Մարի Յովանովիչի հրաժեշտի այցելության, մյուսը` Ջոն Հեֆֆերնը եկել էր մեզ ողջունելու, վերջացավ, երկուսն էլ հանդիպել են ՀԱԿ-ի հետ, «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ մյուսների հետ, կա’մ դրանք բոլորն են պրոյեկտ` ընդհուպ նաեւ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, կամ բոլորս համընդհանուր համահայկական ամերիկյան պրոյեկտ ենք, կամ իրոք հարցը սխալ է դրված: Դա նորմալ է, որ քաղաքական դաշտում հայտնված նոր ուժ, որի կազմում են ոչ վերջին մարդիկ, քննադատվում են, դա գալիս է Եզովպոսի ժամանակվանից, որ խաղողին դունչը չի հասնում` ասում են խակ է, հիմա բան են ուզում կպցնեն` ասում են ամերիկյան է, շատ բարի, համարեք, որ ամերիկյան պրոյեկտ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031