6 տարվա համատեղ կյանքից հետո Բրեդ Փիթը հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ Անժելինա Ջոլիի հետ: Այս մասին հայտնում է gaganews.com. –ը: «Ամենից շատ մեր երեխաներն են ցանկանում, որ մենք ամուսնանանք: Ինձ համար ևս կարևոր է եկեղեցում երդում տալը»,-ասել է նա:
Դերասանը նաև նշել է, որ իրենց ընտանիքը այնքան էլ փոքր չէ, բայց եթե տեսնեն, որ ինչ-որ երեխա իրենց կարիքը ունի, չեն երկմտի նրան որդեգրելու հարցում:
Իմացավ` Նազենի Բաղդասարյանը