Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց կինոները ռադ արեք. Բնականից ճիշտը չկա». Էրոտիկ ֆիլմերի մասին

Հունվար 26,2012 18:28

 

Ինչու՞ են երիտասարդները դիտում էրոտիկ ֆիլմեր, ի՞նչ է դա տալիս նրանց: Հետաքրքրվեցինք երիտասարդներից: Իմացանք, որ ոչինչ էլ չի տալիս ու շատ քչերն են հետաքրքրված նման ֆիլմերով: 18-ամյա Հայկին էլ են այդ ֆիլմերը քիչ հետաքրքրում:

«Ժամանակին ընկերներով գնում էինք մեր մոտի դիսկի վարձույթը, դիսկը վերցնում, գնում մեկի տուն ու սկսում նայել»,- հիշում է նա: Ժամանակին նայել է շատ: Բայց հիմա` տարին մեկ նայի, թե ոչ: Ինչի՞ էր նայում, ինքն էլ չգիտի: Կարծում է` տարիքից էր: Հայկը մեծացավ ու հասկացավ, որ անիմաստ են դրանք:

«Ա տենց կինոները ռադ արեք: Իմ վրա եմ զարմանում` ո՞նց եմ նայել: Բնականից ճիշտը չկա :D»,- ասում է Հայկը:
Նայելիս ինչ-որ բան է զգացել, բայց զգացողությունը բառերով չի կարողանում բացատրել:

Էրոտիկ ֆիլմեր դիտելը հիմա ավելի է հեշտացել.  տեսասկավառակից մինչև համացանցով On-line դիտումը հնարավոր է: Վարձույթի սրահում աշխատող Գոռը վերջին շրջանում այցելուների պակաս զգում է: On-line ֆիլմերը շատ են վնասում իրենց:
«Երիտասարդները նախընտրում են էտ բնույթի ֆիլմերը վատ որակով, բայց համացանցով նայեն, քան 300-400 դրամ տան, դիսկը վերցնեն,»: Գոռն է ասում: Իմացանք նաև, որ վարձույթով տեսասկավառակ վերցնողները 17-19-ը տարեկան երիտասարդներն են: Երեկոյան վերցնում են, առավոտյան` վերադարձնում: Նրանց ավելի շատ հետաքրքրում է աստղերի էրոտիկ բնույթի ֆիլմերը: Գոռն էլ էլ այդպիսի ֆիլմեր չի սիրում: «Ավելի լավ ա «Маша и медвед» մուլտֆիլմը նայեմ, քան էտ ապուշությունը»,- ասում է նա:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031