Երգչուհի Սյուզի Մելիքյանի լուսանկարը մի քանի օր առաջ հայտնվել էր Facebook սոցիալական կայքի anti-qyart-movement խմբում:
Aravot. am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է դրա մասին ու ինչպես է դրան վերաբերում: «Եթե հարցը վերաբերում է իմ արտաքին տեսքին, ես միշտ հետեւել եմ համաշխարհային մոդային ու եթե սրտանց էլ ուզենամ, չի կարող նման բան լինել, որ ես լինեմ քյարթու կամ հայտնվեմ նմանատիպ խմբերում: Չեմ կարող ասել, այդ մարդը նորմալ հոգեվիճակու՞մ է եղել, որ նկարս դրել է այդ խմբում»,- ասաց երգչուհին:
Նրա խոսքերով, ինքը չի խորանալու աննորմալ մարդկանց արարքների մեջ ու ոչինչ ոչ մեկից չի պարզելու. «Կարեւորը ես ու հանդիսատեսս գիտենք, որ ես քյարթու չեմ, իսկ տվյալ հոգեվիճակի մարդիկ, որոնք, չգիտես ինչու, չեն հարմարվում մեր առօրյային ու միշտ անիմաստ պայքարի մեջ են, բան չունեմ ասելու, թող պայքարեն: Բայց եթե իրենց համար համաշխարհային մոդային հետեւող մարդիկ կարող են անտի քյարթում հայտնվել, թող հայտնվեն: Չեմ ուզում ասել, բայց բոլորի համար էլ ակնհայտ կարող է լինել, թե որ ոլորտից կարող են նման բան սարքել: Նախանձը եղել է, կա ու կլինի: Ես իհարկե չեմ տեսել, եթե տեսնեի, կասեի նկարահանեին ու հաստատ ինչ-որ բան կպահանջեի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ