Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրոն կոչ է անում Թուրքիային՝ «առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ»

Հունվար 26,2012 17:38

ՀՅԴ Բիւրոն, ս.թ. հունվարի 24-ին ավարտված լիագումար նիստում, անդրադառնալով վերջին շաբաթներին Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող գործընթացին, ողջունեց Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։

Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին եւ փորձել հաշտվել սեփական պատմության հետ։ Դաշնակցության խորին համոզմամբ, թուրքական իշխանությունները ոչ թե պետք է շարունակեն Թուրքիայի ժողովուրդներին քարոզել անհանդուրժողականություն եւ սեփական պատմության ուրացում, այլ՝ իբրեւ 21րդ դարի քաղաքակրթական արժեքները դավանելու հավակնող երկիր՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ ստանձնի դրանից բխող իր պատասխանատվությունը։

ՀՅԴ Բյուրոն ակնկալում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կհաստատի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների որդեգրած օրինագիծը եւ դրանով նոր որակ կհաղորդի Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ Հայ Դատին միջազգային զորակցության գործընթացին։

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել