Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ` Հովհ. Թումանյանի տան հետագա ճակատագրի վերաբերյալ

Հունվար 26,2012 17:29

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և  բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը:

Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:

 ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031