Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Այս անգամ իմ կողմից նվերներ չեն լինելու»

Հունվար 26,2012 17:17

Aravot.am-ը զրուցելով «Ժողովրդական կուսակցության» ղեկավար, նախկին ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հետ, փորձեց նրանից պարզել, ինչպես է իրեն զգում առանց TV -ի, անսովոր չէ՞ արդյոք առանց սեփական հաղորդումների, մանավանդ առաջիկայում ընտրություններ են: Պատասխանելով հարցին Կարապետիչը նշեց. «Ես ինձ վատ չեմ զգում, ամեն ինչ նորմալ է: Բացի այդ TV-ին ինձանից խլել են, ես չեմ պարտվել: ԱԼՄ-ն չեն դրել մրցույթի մեջ, այն ուղղակի փակել են: Ես հրաժարվեցի կռիվներ տալուց, որովհետեւ չուզեցի դատախազի հետ կռվեմ: Չուզեցի փչանամ, որովհետեւ 11 տարի մաքուր ու տղավարի եմ եղել ու մինչեւ վերջ էլ այդպես եմ մնալու»:

Եթեր չունենալու կապակցությամբ էլ Տիգրան Կարապետյանն ասաց. «Դե հիմա չունեմ-չունեմ, ինչ անենք: Ես ժողովրդի հետ լավ ծանոթ մարդ եմ, ամեն ինչ եթերով չի որոշվում: Ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը, որ տեսնի իմ ազգանունը՝ ով որոշել է ձայն ինձ տալ, առանց ոչ մի բանի էլ կտա: Ես մինչեւ վերջ ուզում եմ արդար լինել, ճշմարտությանը հետեւել, որովհետեւ այս քաոսում ճշտով չգնալ չի լինի: Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, Սադոյան -մադոյանները, բոլորը դուրս են եկել խաղից, ու հիմա ժողովուրդը ամեն մեկի գնահատականն էլ գիտի: ՀԱԿ-ը, որ ՀԱԿ է, նրանց գնահատականն էլ արդեն գիտեն, հա ասում էին՝ արտահե՜րթ իմպիչմե՜նտ-միմպիչմենտ … Իսկ հիմա այդ նույն ՀԱԿ-ը խելոք սպասում է ընտրությանը»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, «Ժողովրդական կուսակցության» ղեկավարը պարզապես սպասում է իր գնահատականին, ինչն էլ ըստ նրա՝ կլինի նորմալ. «Ես հիմա չգիտեմ, թե դա ինձ ինչ կտա, բայց այն, որ ժողովրդի կողմից ինձ տրված գնահատականը նորմալ է լինելու, կասկած չունեմ, որովհետեւ մինչեւ հիմա էլ զանգում են, հետաքրքրվում: Ի դեպ նշեմ, որ այս անգամ ես ոչ մի բան չեմ անելու, իմ կողմից նվերներ չեն լինելու, ոնց որ բոլորն են անում ընտրությունների ժամանակ: Ես նույնիսկ շտաբներ չեմ ունենալու, բացառությամբ մեր կենտրոնականի, որի տեղը բոլորն էլ գիտեն, միայն վստահված անձեր կլինեն, դա էլ այն պատճառով, որ հետեւեն՝ իմ ձայները չգողանան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031