Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի ժամանակի հաշվարկման կարգում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT3 ժամային գոտում, իսկ Խորհրդային Միության երկրները GMT4 ժամանակային գոտում են:
Նրա խոսքերով, սեզոնի փոփոխությամբ պայմանավորված ժամային փոփոխությունների արդյունքում, Հայաստանն ամառային ժամանակաշրջանում հայտնվում է GMT5 գոտում. «Որն, ըստ էության, 2 ժամով տարբերվում է մեր աշխարհագրական իրական դիրքից: Այս քայլով, որոշ չափով շտկում ենք իրավիճակը եւ հրաժարվելով ամառ -ձմեռ փոփոխությունից, Հայաստանը ամբողջ տարվա ընթացքում կլինի GMT4 գոտում: ԱՊՀ բոլոր երկրներն այս ճանապարհով գնացել են՝ նաեւ հարեւան Վրաստանն ու Ռուսաստանը: Մենք այս քայլով համապատասխանեցնում ենք մեր ժամային գոտին ու ընթացքը մեր հարեւանների հետ , արդյունքում՝ Մոսկվայի հետ նույն ժամային գոտում կգտնվենք»:
Նախարարի խոսքերով, ժամային փոփոխություններով ամռանը 1 ժամով ավելի մոտ կլինենք Եվրոպային, ինչը պարոն Դավթյանի կարծիքով, բիզնեսի ու զբոսաշրջության եւ հատկապես առողջության համար ավելի օգտակար է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ