Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը, Պուտին ակումբը եւ գյումրեցի Սարկոզին (Տեսանյութ)

Հունվար 26,2012 18:01

«Ամբողջ ազգը Մոնթե Մելքոնյան ակումբ է…»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, երբ հարցրինք, թե ինչպես է վերաբերում փետրվարի 2-ին Հայաստանում բացվելիք «Պուտին» ակումբին եւ չի՞ կարծում, որ ավելի լավ կլիներ դրա փոխարեն օրինակ «Մոնթե Մելքոնյան» ակումբ բացել: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի վնաս է տալիս եւ դրանով ինչ-որ քաղաքական կամ ներքին զգացողության մոտեցումներ կան: Ես վտանգներ եմ տեսնում այն հազարավոր կազմակերպությունների առումով, որոնք ֆինանսավորվում են դրսից, իսկ ինչ վերաբերում է այդ ակումբներին, դեռ այդպես վերլուծությունների չեմ հանդիպել, եւ ոչ էլ այդպես խորամուխ եմ եղել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ կենտրոններ են բացվում»,- ասաց Գ. Սահակյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, կոպիտ բառեր չասել եւ չնյարդայնանալ չի կարողանում, երբ լսում է, որ Հայաստանում «Պուտին» ակումբ է բացվում կամ Գյումրիում մեկն իր երեխային որոշում է կնքել Սարկոզի անվամբ. «Ես սկսում եմ կասկածել մեր ազգային արժանապատվության վրա, երբ հեռուստատեսությամբ երեխայի անունը Սարկոզի դնելը հրամցվում է որպես լավ լուր, դա արդեն արժանապատվության նսեմացում է: Այդ նույն համատեքստում է նաեւ «Պուտին» ակումբի ստեղծումը: Սա զավեշտ է, քծնանք է եւ ազգային արժանապատվության ոտնահարում, Պուտին ակումբի մասին լսելուց եւ իմանալուց տհաճ զգացում է մոտս»:

Հիշեցնենք, որ «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին, ըստ ակումբի հաղորդագրության սատարել են տասնյակ հասարակական գործիչներ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ երեք քաղաքական ուժերի առաջնորդներ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը», – ասված է «ԱՊՀ երկրների երիտասարդական միության» հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի ուշ Արամ Սարգսյանը կտրականապես հերքել էր լուրն այն մասին, որ ինքը աջակցություն է հայտնել «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին, իսկ Հարություն Առաքելյանն արդարադատության նախարարությունում գրանցված չէ որպես ՀՌԱԿ ղեկավար:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031