Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար «Մերսեդես» մակնիշի մեքենա են գնել: Խնդիրն, իհարկե, մեքենա գնելու մեջ չէ, այլ գնելու ձեւի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեքենան բերել են Վրաստանից, իսկ Վրաստանից Հայաստան մեքենան տեղափոխելու համար ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի մտերիմներից մեկին 500 հազար դրամ է հատկացվել: Ասում են, որ նման ծառայության դիմաց դա բավականին մեծ գումար է: Ի դեպ, այս կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Ավագյանն ասաց. «Ես նման հարցերով չեմ զբաղվում: Հիմնադրամում ես համակարգում եմ կոնկրետ ծրագրեր, հիմնադրամի քաղաքականությունը: Նման մանրամասները՝ գումարների եւ գույքերի ձեռքբերման տեսքով, լավ կլինի գործադիր տնօրենից ստանաք»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը բացակայում էր հանրապետությունից, նա կվերադառնա մեկ շաբաթից. այդ ժամանակ էլ կներկայացնենք հարցի վերաբերյալ փաստաթղթային պարզաբանումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև