Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանը բյուջե չունի, ունի պարտքեր

Հունվար 26,2012 16:56

Երեկ «Իջեւանում լարվածությունը շարունակվում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի միակ համայնքն է, որի այս տարվա բյուջեն դեռ չի հաստատել ավագանին:

Պարզվում է, որ «անբյուջե» քաղաքն ունի բազմաթիվ պարտքեր: Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը  հայտնեց, որ 2011 թվականի վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5,368 միլիոն դրամ: 624 հազարը քաղաքապետարանի պարտքն է ջրմուղ-կոյուղուն, մնացածն աշխատավարձի պարտքեր են. 1,295 հազարը Իջեւանի քաղաքային կոմունալ տնտեսության, 1,453 միլիոնը՝ երաժշտական դպրոցի, 1,695 միլիոնը՝ մշակութային «Ավանդույթ» ՓԲԸ-ի, 301 հազարը` Իջեւանի ՔԱԿԳ-ի(«Զագսի») աշխատողների աշխատավարձի պարտքն է:

Վարազդատ Գեւորգյանի վկայությամբ`այս տարվա սկզբին համայնքի վարչական բյուջեում եղել է  1,267 միլիոն, իսկ ֆոնդային բյուջեում` 360 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031