Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Այն, որ մեզ պիտակավորում են, ցույց է տալիս, որ մեզնից վախենում են»

Հունվար 26,2012 16:54

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել նախկին ՀՀՇ-ական, այժմ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ:

«Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել,- քննարկման ընթացքում պարզաբանեց նա:- Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես եղել եմ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ես ողջունել եմ: Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել  եմ Լեւոն Տեր-Պետրոսյան թեկնածուի շտաբի պետը,  կազմակերպել եմ նախընտրական աշխատանքները եւ կարծում եմ, որ լավ է աշխատել շտաբը, մենք գտնում ենք, որ հաղթել ենք: Դրանից հետո շարժման ղեկավարությունը որոշել է այլ ֆորմատ ձեւավորի: Եղել են տարաձայնություններ, եղել ենք ազատական գաղափարախոսության կողմնակիցը, գտել ենք, որ այն ներկայացված չէ ընդդիմադիր դաշտում ու որոշել ենք լրացնել այդ բացթողումը»:

Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ նախընտրական շրջանում հատուկ է միմյանց պիտակներ կպցնելը, ուստի հարցին` պիտակներ կլինե՞ն` հաճախորդ, պրոեկտ եւ այլն` նա պատասխանեց. «Արդեն իսկ կան, պիտակավորելը չեմ կարծում, որ հարիր է նորմալ քաղաքացուն, մենք լսել ենք, որ քաղաքականությունն անբարոյական զբաղմունք է, բայց դրանով քողարկում ենք մեր անձնական անբարոյականությունը: Այն, որ մեզ պիտակավորում են, ցույց  է տալիս, որ մեզնից վախենում են, ոչ թե սլաքն ուղղում են բռնատիրական ռեժիմի դեմ, այլ` իրենց համախոհների, 20 տարվա ընկերների դեմ: Դա, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չէ, ժամանակը կգա, դա կգիտակցեն այն տեխնոլոգները, որոնք խորհուրդներ են տալիս: Մենք չենք քննադատելու ընդդիմադիր դաշտի որեւէ գործողությունը: ՀՅԴ-ի, կամ ՀԱԿ-ի հետ կռիվ չունենք, ունենք մեր ձայներին տեր կանգնելու խնդիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031