Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի գրադարանի ոդիսականը

Հունվար 26,2012 16:44

1988 թվականի երկրաշարժից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանի շենքը դարձավ վթարային:

1990-ին գրադարանը տեղափոխվեց քաղաքի մշակույթի պալատի երկրորդ հարկ: Այստեղ գրադարանի զբաղեցրած 6 սենյակներից մեկը, որ գտնվում է շենքի անկյունային մասում՝ տեղացող անձրեւների եւ ձյան պատճառով տուժում է, ջուրը լցվում է ներս: Գրադարանի աշխատակիցները գրքերը խոնավությունից պաշտպանելու համար դրանք ծածկում են ցելոֆանով:

Գրադարանի տնօրեն Աիդա Ափրոյանի խոսքով, իրենց ջանքերն արդյունք են տալիս եւ գրադարան լցված ջրերից փչացած գրքեր չկան: Տնօրենն ասաց ,որ նախկինում Դիլիջանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել մշակույթի տան տանիքի այդ հատվածը նորոգելու համար, սակայն` ապարդյուն: Տանիքի այդ մասի ծածկի թիթեղն ամբողջությամբ մաշված է, հարկ է տանիքն ամբողջությամբ նորոգել: Դա նախատեսված է այս տարվա գարնանը: Իսկ գրադարանի հիմնական շենքը վերանորոգում է Հայաստանի կենտրոնական բանկը:

Քաղաքային գրադարանը հիմնական մասնաշենք կտեղափոխվի 2012 թվականի ընթացքում: Նորոգված շենքում կգործի նաեւ էլեկտրոնային գրադարան: Դիլիջանի քաղաքային գրադարանի 230 հազար գրքերից միայն 40 հազարն է գրադարանում, մնացած մասը պահեստավորված է քաղաքի հանրախանութի շենքի 4-րդ հարկում: «Գրքերը այնտեղ պարկերի մեջ դարսված են, տարածքը չոր է, գրքերին վնաս չի սպառնում»,- հավաստիացրեց տնօրեն Աիդա Ափրոյանը:

Տնօրենը ասաց, որ չնայած շենքային վատ պայմաններին` Դիլիջանի քաղաքային գրադարանն ունի հազարավոր ընթերցողներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031