Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ»

Հունվար 26,2012 16:10

 

 

   Հայերի անտարբերության մասին

 

«Հայերն աշխարհի ամենաանտարբեր մարդիկ են» , -պնդում է 22-ամյա Լուսինեն:Նա պատմում է, որ ինքն անձամբ է ականատես եղել դրան:

«Իմ անզգուշության պատճառ ով փողոցում ընկա ու ոտքս դուրս ընկավ, ցավից ուղղակի գոռում էի ու ոչ մի արձագանք: Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ: Ես ինքս շտապ օգնություն զանգահարեցի ու ինձ հիվանդանոց տարան», -պատմում է նա:

Լուսինեն ասում է, որ շատ անգամ է նման իրավիճակներում հայտնվել ու ամեն ինչ նորից նույն կերպ է ավարտվել:

«Երբեք չէի պատկերացնի, որ հայերն այդքան անտարբեր են մեկը մյուսի նկամամբ: Ես ինքս հայ եմ ու նման բան երբեք չեմ անի»:

Հոգեբան Մելինե Հակոբյանը կարծում է, որ դա այնքան էլ անտարբերություն չէ:

«Դա ոչ թե անտարբերություն է, այլ անվստահություն, – ասում է նա ,- մարդիկ հիմա իրար չեն վստահում, մտածում են, որ եթե օգնեն ընկած մարդուն, ապա խնդիրներ կունենան: Դա էլ անտարբերության պատճառ է դառնում, ես համաձայն չեմ, որ հայերն ամենաանտարբեր մարդիկ են: Ինձ, օրինակ, շատերն են օգնել»:

21-ամյա Մհերն ասում է, որ ընկած մարդուն անպայման կօգնի:

«Ես հաստատ կմոտենամ, որ տեսնեմ ինչ ա եղել: Ո՞նց կարելի ա անտարբեր անցնել, եթե տեսնում ես, որ մարդն իրեն վատ ա զգում»:

«Ես ի՞նչ իմանամ, թե ընկածն ով ա, կարող ա թմրամո՞լ ա,  գնամ օգնեմ, հետո ինձ ո՞վ օգնի: Ամեն մարդու չեն օգնում, դրա համար էլ ես ոչ մոտենում եմ, ոչ էլ օգնում», – ասում է Հակոբը:

 

                                                                                                  Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031