ԵԽԽՎ-ում անցած տարվա իր գործունեության հաշվետվությունը քիչ առաջ ներկայացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ելույթից հետո նա պատասխանեց պատվիրակների հարցերին, ու մասնավորապես պատասխանեց Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարցերին, որոնք վերաբերում էին Հրանտ Դինքին:
Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Օրերս Թուրքիայում ավարտված Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությունն այդ խայտառակ սպանությունը չորակեց որպես արմատական խմբավորման ծրագրված հանցագործություն: Մի քանի մարդու դատապարտելը չտվեց կարևոր հարցի պատասխանը` ովքե՞ր են իրական կազմակերպիչները: Չե՞ք կարծում , որ մեր Վեհաժողովը պետք է իր դիրքորոշումն արտահայտի մի դատավարության կապակցությամբ, որը այդպես էլ չտվեց հիմնական հարցի պատասխանը»:
Երկու պատվիրակների հարցերին ի պատասխան էլ՝ Թոմաս Համմարբերգը քննադատեց Հրանտ Դինքի սպանության գործով կայացրած դատավճիռը:
Մանրամասն՝ ավելի ուշ