Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում: Հայտնի են նաև այն երկրները, որոնք կներկայանան Հայաստանի հետ միասին. Սերբիա, Շվեդիա, Վրաստան, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովենիա, Մակեդոնիա, Էստոնիա, Բելառուս, Թուրքիա, Մալթա, Սլովակիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ուկրայինա, Լիտվա, Բուլղարիա և Բոսնիա Հերցոգովինա:
«Առավոտ երիտասարդական»-ի հետ զրույցում «Եվրատեսիլի 2012»-ի հայկական պատվիրակության ղեկավար` Գոհար Գասպարյանը ասաց, որ այժմ Երևանում քննարկումների շրջան է, նորություն չունեն. «Մենք մինչև ամսվա վերջ կունենանք նորություն, կասենք թե ինչպես է տեղի ունենալու Հայաստանը ներկայացնող մասնակցի ընտրությունը»:
Բաքվում անգամ ընտրել են «Եվրատեսիլ 2012»-ի կարգախոսն ու խորդրդանիշը: Կարգախոսը` Light you fire, խորհրդանիշը` կրակե ծաղիկ: Իսկ Երևանը դեռ լռում է …
Մելանյա Հարությունյան