Aravot.am-ի տեղեկություններով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ներկայացված կլինեն նաեւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ի ցուցակում կհայտնվի Ավետարանչական համայնքի ներկայացուցիչը: Նկատենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՀԿ-ում համոզված են, որ ավետարանչականները կոմպակտ ձայներ ունեն՝ շուրջ 60.000, ուստի պատրաստվում են իրենց ցուցակ ներգրավել ավետարանչականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդուն՝ Արեն Գրիգորյանին, ով Երևանի պետական համալսարանի ասպիրանտ է: Այս քայլը, ըստ ՀՀԿ-ականների, կշոյի ավետարանչական համայնքին, որոնք ավանդաբար ազդեցիկ են ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում:
Aravot.am-ի հարցին՝ համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունն իրականությանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «ՀՀԿ-ն դեռեւս ցուցակ չունի եւ ոչ էլ նման քննարկումներ կան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ