Էկոնոմիկայի հանրապետական նախարար Տիգրան Դավթյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, ճի՞շտ է, որ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական նախարարներին արտակարգ նիստի էր հրավիրել ու հանձնարարել ի մի բերել իրենց ղեկավարած ոլորտներում արձանագրած հաջողությունները, որ ընտրական արշավի ժամանակ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով:
Ի պատասխան նախարարն ասաց, որ տարբեր քննարկումներ են լինում. «Բնականաբար հանրապետական կուսակցությունը ծրագրեր է մշակում եւ քննարկում է քարոզարշավին հավուր պատշաճի մասնակցելը, բոլոր հանրապետական կուսակցության կառավարության անդամներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև