Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Սարսափելի բաներ են կատարվել հայ ժողովրդի հետ»

Հունվար 26,2012 14:05

ԵԽԽՎ հունվարի 25-ի երեկոյան նիստում, երբ Վեհաժողովի առջեւ հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ Թուրքիայի պատվիրակության անդամ Փելին Գյունդեշ Բակիրը հարց ուղղեց Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի կապակցությամբ:  «Օրենքը վերաբերում է արտահայտման ազատությանը, անձնական կարծիքի իրավունքին եւ պատմության գիտական անկախ հետազոտություն անցկացնելուն: Սա պատմության քաղաքական շահարկում է՝ Ֆրանսիայի ընտրություններից առաջ,- հայտարարեց թուրք պատվիրակը եւ հարցրեց:- Ո՞րն է Ձեր տեսակետը Ֆրանսիայի այս նոր օրենքի վերաբերյալ, որը սահմանափակում է արտահայտման ազատության հիմնարար իրավունքը: Պե՞տք է արդյոք ազգային խորհրդարանները օրենքներ ընդունեն պատմության վերաբերյալ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ի պատասխան ասաց. «Կարծում եմ, դժվար է մեկնաբանել այլ երկրի խորհրդարանի ընդունած օրենքները: Մեծ Բրիտանիայում մենք ունենք օրենսդրություն, որ վերաբերում է անցյալին՝ օրինակ, հնարավորություն ընձեռող հետապնդել մարդկանց պատերազմի հանցագործությունների համար: Կարծում եմ, դա ճիշտ է:

Մեր դիրքորոշումը բարձրացված հարցի վերաբերյալ հստակ է: Սարսափելի բաներ են կատարվել հայ ժողովրդի հետ, սարսափելի դաժանություններ են եղել: Կարեւոր է հայտարարել սակայն, որ մենք պետք է ապրենք ներկայում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ ԵՄ բոլոր անդամների միջեւ ամուր հարաբերությունների ձեւավորումը բխում է մեր բոլորի շահերից: Թուրքիան կարեւոր է այն բազմաթիվ մարտահրավերների առնչությամբ, որոնք առկա են աշխարհում, ինչպիսիք են Եվրոպայում տնտեսական աճի ապահովումը՝ կարեւոր հարց, որի մասին մենք խոսում ենք, կամ ահաբեկչության դեմ պայքարը եւ միջուկային պետությունների սպառնալիքը Մերձավոր Արեւելքում»:

Դեյվիդ Քեմերոնը հավելեց. «Ես խորապես հավատում եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի եւ Եվրոպական բոլոր երկրների միջեւ հարաբերությունների ուղղությամբ, բայց ի վերջո՝ սա ամեն մի եվրոպական երկրի, ներառյալ՝ Ֆրանսիայի, գործն է սեփական մոտեցումն ունենալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031