Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոշմանե՞լ է

Հունվար 26,2012 13:48

 Դալմայի այգետերերն այսօր կառավարության բակում հանդիպեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ու հիշեցրին նրա իրենց տված խոստումը՝ եթե քաղաքապետը ձեզ չընդունի, կհրավիրեմ թեյ խմելու ու կքննարկենք ձեր խնդիրը: «Քաղաքապետը չի ընդունել, ե՞րբ ենք գալու»,- հարցրեց ցուցարար Ռուզաննա Ղազարյանը: Ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց, թե «խաշ եք ուզել, խաշ չեմ տալիս»: «Դալմայի այգին ենք ուզել, իրենց ձեռ չի տալիս, ուղղակի հենց էնպես գնանքգանք իրենց ձեռնտու է»,– հավելեց Ռ. Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ ցույցի դուրս եկող Դալմայի այգետերերին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նախորդ տարվա դեկտեմբերին խոստացել էր թեյի  հրավիրել ու այդպես էլ չէր հրավիրել: Ցուցարարներն էլ կատակել էին, թե թեյ չեն ուզում, խաշ են ուզում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031