Մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության նորընծա չեմպիոն Աննա Հայրապետյանը:
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ այս հնգյակը, արդեն որպես ամբողջական թիմ, մարզիչ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես է գալու նաեւ օգոստոսին Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիադայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ