Google ընկերությունը ծանուցումների սեփական համակարգ է ներդրել Google Maps քարտեզագրական ծառայությունում: Նոր ֆունկցիան օգտագործողներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եղանակային արտակարգ պայմանների մասին:
Google Public Alerts-ը քարտեզի վրա նշում է այն մասերը, որտեղ հնարավոր է՝ լինեն փոթորիկներ, երկրաշարժներ, հրաբուխներ, հողմեր և այլն:
Օգտագործողներին տեղակացնելու համար Google-ն օգտվում է ԱՄՆ-ի Օվկիանոսյան ու մթնոլորտային հետազոտությունների ազգային կառավարումից (NOAA):
Ներկա պահին Public Alerts-ը հասանելի է միայն համակարգչով, սակայն ապագայում Google-ը պատրաստվում է թողարկել Android-ի համար նախատեսված Google Maps-ի թարմացում, որը նույնպես կապահովի Public Alerts:
PCNews.am