Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապացուցման պարտականություն դրվել է «Առավոտի» վրա

Հունվար 26,2012 13:16

Երեկ «Առավոտը» ստացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի գրությունը: Տեղեկացվում է, որ հունվարի 13-ին կայացած դատական նախնական նիստի ժամանակ դատարանը Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ գյուղաբնակ Բորիս Աշրաֆյանի գործով «կատարել է կողմերի միջեւ ապացուցման պարտականության բաշխում»: Անցյալ տարվա  օգոստոսի 19-ի «Առավոտի» «Ո՞վ ում է մեղադրում» հոդվածում հնչած արտահայտությունները պատասխանող, Լեռնապատ գյուղի բնակիչ Բորիս Աշրաֆյանի կողմից կատարված փաստի ապացուցման պարտականությունը դրվել է ինքնուրույն պահանջ չներկայացնող «Առավոտի» վրա:Փետրվարի 14-ին, ժ. 14-ին հրավիրվում ենք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 149 հոդվածի կարգով: Ի դեպ, դատական նիստը կարող է անցկացվել նաեւ առանց «Առավոտի»:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031