Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավետ է դրամը խնայդրամարկղում պահելը»

Հունվար 26,2012 13:10

Այսօր շատերն են բողոքում գովազդի առատությունից եւ ասում, որ խորհրդային տարիներին գովազդ չկար: Սակայն դա  այնքան էլ ճիշտ չէ, քանի որ որոշ տեղերում մինչ այսօր էլ պահպանվել են խորհրդային «Շահավետ է դրամը խնայդրամարկղում պահելը», «Շահավետ է կյանքի եւ գույքի ապահովագրությունը» լոզունգները, որոնք, կարծում եմ, հենց գովազդ են: Սակայն  հիմա գովազդի մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ խորհրդային գովազդի «մարգարեական» լինելու մասին:

Խորհրդային տարիներին Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց գտնվում էր «Հայխնայբանկի» մասնաճյուղ, իսկ այդ շենքի տանիքին էլ՝ վերոնշյալ լոզունգներից մեկը: Այն մինչ օրս պահպանվել է, միայն թե՝ մի փոքր այլ տեսքով. առաջին երկու տառերը պոկվել են ու մնացել է «հավետ է…», ինչը, ավանդների վերադարձման գործընթացից դատելով՝ զուտ իրականություն է:

Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031