Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ լինում է՝ Հատուկ քննչական ծառայություն են ուղարկում

Հունվար 26,2012 12:26

2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կատարած աշխատանքներն է այս պահին ամփոփում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում անցյալ տարվա ընթացքում քննվել է 193 քրեական գործ: 131 անձի վերաբերյալ 69 գործ ուղարկվել է դատարան;

193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի: Դատի տրված 33 պաշտոնատար անձանցից ոստիկաններ են 16-ը, քրեակատարողական հիմնարկների եւ արդարադատության նախարարության աշխատակիցներ՝ 4-ը: Պետական եկամուտների նախարարության աշխատակիցները եւս 4-ն են:

«Առանձին դեպքերում լինում են  քրեական գործերով նախաքննության անհարկի ձգձգումներ կամ հանցագործության ծնող պատճառների ոչ լիարժեք բացահայտում: Շարունակվում է այլ մարմինների կողմից հաղորդումների, նյութերի, քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի խախտմամբ քրեական գործերի ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու սովորություն դարձած պրակտիկան»,- ասաց Անդրանիկ Միրզոյանը:

Նրա  հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031