Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի ցանկանում, որ Ադրբեջանում իրենց ներդրումներն օգտագործվեն պատերազմի համար

Հունվար 26,2012 12:22

Երեկ երեկոյան ԵԽԽՎ առջեւ ելույթով հանդես եկավ ու պատասխանեց պատվիրակների հարցերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը նրան ուղղեց հետեւյալ հարցը. «Միացյալ Թագավորությունը Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից մեկն է։ Մի երկիր, որը հրապարակավ  բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժով լուծելու իր մտադրության մասին՝ խախտելով միջազգային իրավունքն ու իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հարցս վերաբերում է Ադրբեջանի` ուժի կիրառման սպառնալիքի նկատմամբ ձեր երկրի դիրքորոշմանը: Արդյոք դուք մտավախություն չունե՞ք, որ բրիտանական ներդրումների շնորհիվ ստացված գումարները կարող են օգտագործվել պատերազմը  վերսկսելու նպատակով»:

Վարչապետ Քեմերոնն ի պատասխան ասաց. «Ակնհայտ է, թե մենք չենք ցանկանում, որ դա լինի: Մենք աջակիցներն ենք Մինսկի խմբի եւ ընթացիկ գործընթացի, որով փորձ է արվում լուծել Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրները: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան դա անել միասին»:

Քեմերոնը պատասխանեց նաեւ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագծի վերաբերյալ թուրք պատվիրակի հարցին: Այն կներկայացնենք առանձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031