Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՏԻՄ-երը ՏՏ-ից օգտվելու գիտելիք եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հստակ քաղաքականություն չունեն

Հունվար 26,2012 12:01

«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը անցած մեկ ամսում փորձել է պարզել, թե որոնք են տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ-երի կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմնական խոչնդոտները: Կազմակերպված հարցմանը կարող էր մասնակցել ինտերնետից օգտվող ցանկացած քաղաքացի: ՏԻՄ-երի համար մտահոգիչ պատկեր է ստացվել:

Հարցման մասնակիցների 28,57 տոկոսը ասել է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման հստակ քաղաքականություն չկա, 21,43 տոկոսը կարծում է, որ համայնքի ղեկավարի կողմից նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու ցանկություն եւ պատրաստակամություն չկա, նույնքան մարդ էլ վստահ է, որ համայնքապետարանների աշխատակիցների համակարգչից եւ ինտերնետից օգտվելու գիտելիքների եւ հմտությունների պակաս կա: Միայն 7 տոկոսն է կարծում, որ ՝ ՏԻՄ-երում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմնական խոչնդոտը օրենսդրական դաշտի անկատարությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031