Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում ընտրակաշառքի խոստումները 5 հազարից հասել են 20 հազարի

Հունվար 26,2012 11:54

Հատված Հրազդանում քաղաքապետի թեկնածություն առաջադրած Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցից:

– Ընտրակաշառք սկսե՞լ են «պտտեցնել» Հրազդանում, թե՞ դեռ ոչ:

– Տարբեր ձեւերով արդեն կան խոսակցություններ: Ասում են՝ տալու ենք, բայց դեռ բացահայտ «բռնվողներ» չեն եղել:

– Ի՞նչ գումարի մասին է առհասարակ խոսք գնում:

– 5 հազարից հասել է 20 հազարի՝ «ստավկի ռաստուտ»: Այդ գումարի մասին խոսակցություններ կան, բայց ես չեմ կարծում, որ այդ թվերը կբաժանեն մարդկանց: Սկզբում 5 էր, հետո դարձրին 10, հիմա էս քանի օրը 20 հազարի «բազար են տանում»:

– Իսկ մարզի վարչական ռեսո՞ւրսն էլ է «մտել խաղի մեջ»:

– Շատ նորմալ են իրենց զգում: Վարչական աշխատողները իրենց համար «բեսամթ» աշխատում են՝ ինչ ճնշում, լծակ ունեն՝ աշխատացնում են:

– ՀՀԿ թեկնածուի համա՞ր:

– Այո:

– Ի՞նչ ձեւով է դրսեւորվում իրենց «աշխատանքը»:

– Ամեն ինչ անում են: Օրինակ, ով թեկուզ փոքր բիզնեսի տեր է, ով աշխատում է Հրազդանի ցեմենտի գործարանում, դպրոցներում, մանկապարտեզներում… ինչ լծակ ունեն՝ ճնշում են: Հատ-հատ գնում եւ ասում են՝ Միքայելյան Սասունին չընտրեք: Մարզպետը կանչում է, ահաբեկում է, վախեցնում է… ամեն ինչ էլ անում են: Քաղաքապետն էլ իր ունեցած լծակներով՝ էլի նույն մեթոդներով «աշխատում» է: Ինչ կառույց կա՝ «խոդ են տվել»:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031