Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վա՛յ, Սարկոզին տակը չիշիկ արեց»

Հունվար 26,2012 11:44

Երեկ Գյումրիում ծնված երեխայի ծնողները որոշել են նորածնի անունը դնել Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահի: Սարկոզի Կարապետիչը, փաստորեն, Ֆրանսիայի նկատմամբ հայ ժողովրդի անսահման երախտագիտության քայլող խորհրդանիշն է դառնալու:

«ՉԻ»- Ամիսներ առաջ նման դեպքեր են արձանագրվել նաեւ Հարավային Սուդանում, որտեղ ծնված նորածիններից շատերի անունը դրել են Ստամբուլ՝ ի նշան Թուրքիայի հանդեպ երախտագիտության: Բայց դե Հարավային Սուդանը բնակեցված է հիմնականում սեւամորթ ցեղախմբերով, իսկ մենք, ինչպես հայտնի է, հինգհազարամյա մշակույթ ունենք: Չնայած՝ դա չի խանգարել, որ նույն Գյումրիի  փողոցներում այսօր նաեւ Ռիժկով անունով երեխաներ վազվզեն:

Ամեն դեպքում՝ զվարճալի կլիներ տեսնել, թե ինչպես է փոքրիկի մայրը  բացականչում «վա՛յ, Սարկոզին տակը չիշիկ արեց», կամ ինչպես է մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում Սարկոզիի տուտուզիկը: Չնայած՝ անունը կապ չունի. միեւնույն է՝ ընկերները նրան Սաքո են ասելու:

Եվ այնուամենայնիվ, փոքրիկի բախտը բերել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիան է ընդունել եւ ոչ թե, ասենք, Թուրքմենստանը: Թե չէ խեղճի անունը դնելու էին Գուրբանգուլի:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031