ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը երեկ «ՉԻ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի (Ճուտ) իր հասցեին արված հայտարարությանը, նշեց, թե «Սիրունյանը սուտ Է ասում»։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սիրունյանը հայտարարել Էր, թե հետ է վերադարձնում Եվրոդատարան ուղարկված իր դիմումը, քանի որ «ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք», Մյասնիկ Մալխասյանը հայտարարել Էր, թե եթե իրավիճակը փոխվի, Սիրունյանն այլ բաներ է ասելու։
Ի պատասխան Սիրունյանը հայտարարեց, թե «Ես ցանկանում եմ Մյասնիկ Մալխասյանին հիշեցնել, որ ժամանակին ինքը եղել է ՀՀՇ անդամ, ԵԿՄ անդամ, ՀՀԿ անդամ, «Արդարություն» դաշինքով եղել է պատգամավոր, «Առաջ, Հայաստան» լոզունգի տակ եղել է պատգամավոր, հիմա դարձել է ՀԱԿ անդամ»։
Մյասնիկ Մալխասյանը հակադարձեց Սիրունյանին՝ հիշեցնելով, որ ինքը միայն ԵԿՄ անդամ է եդել, որեւէ կուսակցության անդամ չի եղել, այլ եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ «Սուրեն Սիրունյանի գրագիտությունը թերեւս չի հերիքում դրանք իրարից տարբերելու»,- նշեց Մալխասյանը:
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»