Տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին Վանաձորի ավագանին քննարկել է «Լոռվա ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառումը անցկացնելու հարցը եւ որոշել առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում անցկացնել այն : Սպասված ձյունը եկել է եւ ինչպես տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից՝ «Լոռվա ձմեռ-2012» միջոցառումը, որ 42-րդն է, անցկացվելու է փետրվարի 5-ին՝ Թեժ լեռան հովտում, տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից:
Նախատեսված է կազմակերպել դահուկավազք, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, ֆուտբոլ ձյան վրա, բազկամարտ, ծանրության նետում, շախմատ եւ այլն:
Քաղաքապետարանը չի ասում, թե քանի թափառող կենդանի եւ քանի լուսարձակ կա Վանաձորում, բայց տեղեկացնում է, որ եթե Ծննդյան տոներից հետո փոխվել է գիշերային լուսավորության 60 լամպ եւ վնասազերծվել 38 թափառող կենդանի, ապա անցած մեկ շաբաթում տեղադրվել է գիշերային լուսավորության 31 նոր լամպ, վնասազերծվել թափառող 48 կենդանի: