Համացանցում ակտիվ սկսել է քննարկվել այն հարցը, որ կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել 2 բիոզուգարան գնելու համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, կառավարությունը միլիոնավոր դրամներ էլ հատկացրեց Զորի Բալայանին` հայրենասիրական կռուիզ կատարելու համար: Իսկ Թիֆլիսում գտնվող Թումանյանի տունը գնելու համար այդպես էլ գումարներ չճարվեցին: Մտածում եմ` միգուցե բիոզուգարաններից մեկը տեղափոխենք Թումանյանի տուն ու Զորի Գայկովիչին էքսկլյուզիվ օգտվելու հնարավորություն տանք: