Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը

Հունվար 26,2012 11:01

Ինչպես ներկայումս բիզնեսի մոդայիկ ձեւ է դարձել լրատվական կայքեր բացելը, 10-15 տարի առաջ էլ ոչ միայն մոդայիկ, այլեւ բավականին շահութաբեր բիզնես էր քաղաքական կուսակցություն ստեղծելը։ Արդյունքում ձեւավորվեցին բազմաթիվ բիզնես-պրոյեկտ կուսակցություններ, որոնք, մասնակցելով մեկ կամ երկու ընտրությունների եւ ապահովելով նախատեսված շահույթը, անցան պատմության գիրկը։ Այսօր արդեն քչերը կհիշեն, օրինակ, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը, որի երբեմնի ղեկավար Արմեն Մազմանյանն այսօր զբաղեցնում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի աթոռը։

Առաջնորդների պաշտոնազրկությունից հետո մոռացության գիրկն անցավ նաեւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որի մասին, կարծես, չի հիշում անգամ դրա փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով ԱԺ անցած Շիրակ Թորոսյանը։ Քաղաքական լուսանցքում Է նաեւ միջին խավ ձեւավորելու կարգախոսով նախագահական նստավայր, ապա ՎՊ գործուղված Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը, ՍԻՄ-ից մնացել Է միայն Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ խաղամոլ ու թմրամոլ կոչող Հայկ Բաբուխանյաեը, ով պատրաստվում Է ՀՀԿ ցուցակով հայտնվել ԱԺ-ում։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031