Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է այդ 50 մլն դրամանոց զուգարանում թղթի տեղը մագաղաթ է կախած

Հունվար 26,2012 10:57

«Զուգարանները Գանդուռասում» վերնագրի տակ gago-berlin-ը գրում է «Այ քեզ նանոծեխնալոգիաներ։ Գիտելիքի հասարակություն ա։ Ո՞վ կարա կասկածի։ 100 000 000 դրամ զուգարաններ գնելու համար։ Բայց կարա՞ք միանգամից ջոկեք, քանի զուգարան։ էրկու»։ Բանն այն է, որ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ով թվագրված 1179-Ա որոշմամբ, գնվել է 2 զուգարան, ամեն մեկը 50 միլիոն դրամ արժողությամբ։ gago-berlin-ը խնդրում է լրագրողներին. «Մի հատ էս նիստի քննարկման սղագրությունը ուզեք էլի։ Հասարակությունը մի ուրիշ ձեւի ուզում ա մանրամասները իմանա»։ gago-berlin-ը  հարցնում է. «Կարո՞ղ ա զուգարանի թղթի տեղն էլ մագաղաթ ա կախած»։

chakra97-ը մեկնաբանում է. «Սենց զուգարանից մարդ ռիսկ էլ չի անի օգտվի։ Լավ, իսկ կարո՞ղ ա, ասենք, էս գումարի մեջ մտնում ա զուգարանի շենքի կառուցում, բան»։ gago-berlin-ը  պատասխանում է. «Էդ ի՞նչ զուգարան ա, որ մի հատ էլ 130.000$-նոց շենք ա պետք։ Կարո՞ղ ա Տկլաս Մերսեդես առնելուց էլ զապաս պագռիշկեն են ձեւակերպում 100 000$–ով»։ matterwaves-ը գրում Է. «Մարդ կա գնում ա Էյֆելյան աշտարակից Փարիզին նայելու, երեւի իրանք էլ ուզում են, որ մարդիկ գան Երեւան Օպերայի շենքին պպզած տակից նայեն»։ gago-berlin-ը պատասխանում է. «Արաաա, էսի կարո՞ղ ա դնելու են հրապարակի էն կառուցվելիք «Թամանյանական» թմբուկի կռիշին»։

ovanitas-ը գրում Է, որ հնարավոր է՝ ճարտարապետը Նարեկ Սարգսյանն Է։ gago-berlin-ը  գրում Է. «Վոզնյակին կասեն՝ մեջը վեբ կամերայով սքայփ դնի, կնոպկա, որ սեղմես, սալյութ կրակի»։

matterwaves-ը գրում Է. «Աբրամովիչը որ Էկավ, Կերիմովն էլ կգա, Կերիմովը որ էկավ, Կանդելակին էլ կգա, Կանդելակին որ էկավ, Սաբչակը հաստատ հետեւից կգա, ու ՏՆՏով ուղիղ եթեր կգնա, թե ոնց են Երեւանում իրանց կարիքները հոգում։ Դրա վրա Արի Տուն ծրագրի ռեկլամնի ռոլիկ կնկարեն, ու վերջնականապես կլուծվի արտագաղթը ներգաղթով հաղթելու հարցը»։

gago-berlin-ը  գրում է, որ Հրանուշ Հակոբյանը կարող է ասել. «Իրա նախարարությունը էնքան տնտեսվար ա, որ մի ունիտազի գին ա նստում պետության վրա»։

dabavog-ը գրում է. «Պարզ հաշվարկը ասում ա, որ եթե 3000 հոգի օրական 100 դրամի օգտվի էս երկու զուգարաններից, մի տարի էլ չի անցնի, որ ծախսերը դուրս կգան (+օճառի ու թղթի ծախսերը)»: gago-berlin-ը պատասխանում է. «Այսինքն, սրանց ծախսը հանելու համար ՀԱԿը պետք ա մի տարի ցույց անի Օպերայի բակում»։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031