Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում կազմակերպված «Հանուն առողջ ապրելակերպի» մասսայական առողջարարական վազքարշավը եզրագծին չի հասել: Ոստիկանները մի քանի հարյուր մասնակիցներին շփոթել են չարտոնված շքերթ անցկացնող գեյերի հետ: Վազքի ժամանակ ոստիկանները շրջապատել են վազորդներին եւ առաջարկել իրենց հետ գնալ բաժին, որտեղ պարզաբանվել է, որ միջոցառման ժամանակ անանուն ահազանգ է եղել «02» ծառայություն՝ զգուշացնելով, որ քաղաքում գեյերը շքերթ են անցկացնում: Հետաքրքիր է նաեւ այն, որ վազքարշավի խորհրդանիշ հանդիսացող «Ռուսներն ընտրում են սպորտը» գունավոր դրոշն իրավապահ մարմիններն ընդունել են որպես աղանդավոական քարոզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ