Ինչպես երեկ՝ հունվարի 25-ին, -ին դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կոմիտաս փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի մասին, «Նիսսան» մակնիշի 010 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 54-ամյա Թաթուլ Պողոսյանը, մեքենան վարելու ժամանակ, ըստ բժիշկների կաթված էր ստացել, ինչի հետևանքով մեքենան հայտնվել էր «Լամբադա» կամրջի բետոնե հենասյան վրա։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում վարորդը, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանում որպես վարորդ, հիվանդանոցում մահացավ։